211652_close_icon
views-count7791 դիտում article-date 13:06 13-01-2018

Արցախում ուժի մեջ է մտել 1000 դրամի պարտադիր հանգանակության մասին օրենքը. Գրիգորի Մարտիրոսյան

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ է մտել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը, հայտնում է [url=http://artsakhpress.am/arm/news/79062/arcakhum-arden-uzhi-mej-e-mtel-1000-drami-partadir-hanganakutyan-masin-orenqy-grigori-martirosyan.html]Artsakhpress.am[/url]-ը։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Օրենքը վերաբերվելու է բոլոր աշխատողներին՝ անկախ նրանից նրանք աշխատում են պետական, թե մասնավոր հատվածում: Օրենքով նախատեսվում է մի բացառություն, որ եթե անձը ստանում է նվազագույն աշխատավարձ, ապա այդ գումարը պետք է իր փոխարեն գործատուն վճարի: Մնացած բոլոր դեպքերում այդ գումարները կպահվեն վարձու աշխատողներից ամսեկան 1000 դրամ իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում տարեկան 12 հազար դրամ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ իրենց գնահատականներով հիմնադրամին Արցախից տարեկան կուղղվի մոտ 700-800 միլիոն գումար:

Նմանատիպ նյութեր