211652_close_icon
views-count10643 դիտում article-date 10:41 13-01-2018

2018-ին Արցախում պատերազմ չի լինի. «Ամերիկայի ձայն»

2018-ին Արցախում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, կարծում են ամերիկյան վերլուծաբանները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4205668.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, 2018-ին Արցախում կպահպանվի ներկա ստատուս քվոն. «Կարծում եմ, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը օգուտ չեն ստացել ապրիլյան քառօրյա պատերազմից և դա լավ գիտակցում են երկու երկրների մայրաքաղաքներում: Ներկա պահին ես չեմ տեսնում, որ նոր հակամարտությունը բխեր երկու երկրներից որևէ մեկի շահերից»: Հակամարտող կողմերին Ռուսաստանի կողմից վերջին արտադրության զինատեսակների վաճառքը գարշելի է համարում Ջոն Հերբսթը. «Սառեցված հակամարտության պահպանման քաղաքականությունն ուղղակի գարշելի է. այն օգուտ է քաղում մարդկային ցավից, որը թույլ է տալիս Կրեմլին պահպանել իր ազդեցությունը: Դա ցինիկ և զզվելի քաղաքականություն է»: Դեսպան Հերբսթի խոսքով, ստատուս քվոյի պահպանումը նշանակում է նաև կարգավորման բացակայություն. «Պետք է ասեմ նաև, որ չեմ տեսնում դեպի խնդրի կարգավորում ուղղված որևէ դիվանագիտական առաջընթացի հնարավորություն»: Այդ մոտեցումը կիսում է նաև ամերիկյան ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը. «Անշուշտ, ձմեռը ռազմական գրոհներ նախաձեռնելու լավագույն ժամանակը չէ, սակայն, նաև առաջիկա գարնանը որևէ ռազմական գործողության հիմք չեմ տեսնում»: Իրավիճակը սակայն կարող է փոխել որևէ կտրուկ իրադարձություն, ավելացնում է փորձագետը. «Լուրջ փոփոխությունների դեպքում, անշուշտ շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի այսչափ լուրջ զենքերով զինված տարածաշրջանում բռնի պատերազմ սկսվի»: Այնուամենայնիվ, Սթիվեն Բլանկի խոսքով, Միացյալ Նահանգները փորձելու է տարածաշրջանում խաղաղություն պահպանել: Դեսպան Հերբսթի կարծիքով նույնպես, թեև Վաշինգտոնը Հարավային Կովկասում ակտիվ քայլերի չի դիմում, այնուամենայնիվ, մինչ օրս շարունակվում է տարածաշրջանի նկատմամբ նախկին վարչակազմի զգույշ հետաքրքրության քաղաքականությունը:

Նմանատիպ նյութեր