211652_close_icon
views-count16033 դիտում article-date 08:44 13-01-2018

Սերժ Սարգսյանը հստակ ակնարկել է, թե ով է լինելու ԱԺ հաջորդ նախագահը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձևաչափով երեկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հադիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկեր է արել Ազգային ժողովի հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ: Այս ընթացքում մամուլում, որպես ԱԺ հաջորդ նախագահի թեկնածու, շրջանառության մեջ է դրվել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի անունը: Քաղաքական և մասնավորապես իշխող ՀՀԿ-ական շրջանակներում, սակայն գերակշիռ հատվածի մոտ վստահություն կա, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է հաջորդ ԱԺ նախագահի դերում կրկին Արա Բաբլոյանին տեսնել: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ նորընտիր նախագահ ընտրելիս քաղաքական շրջանակներում համոզվածություն կար, որ մինչ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը անցումային ԱԺ նախագահ է լինելու, որն էլ այս տարվա ապրիլի 9-ից հետո այդ պոստը փոխանցելու է արդեն այլ թեկնածուի: ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանը, սակայն կարծես թե, «տեղապահ» չի մնալու: Այսօր նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել է բառացիորեն հետևյալը. «Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը...»: Այսպիսի բացառիկ գովքը, ինչիպիսին Սերժ Սարգսյանը հաճախ չի շռայլում, թերևս, թափանցիկ ակնարկ է ներկաներին, ինչպես նաև ավելի լայն շրջանակներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն: Շատ տարօրինակ է սակայն, Սարգսյանը խոսել է նաև ապրիլի 9-ից հետո վարչապետի ընտրության մասին, բայց այս անգամ շատ կարճ է կապել թեման»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր