211652_close_icon
views-count5050 դիտում article-date 20:02 12-01-2018

Կոնտեն չի բացառել, որ ամռանը կարող է լքել «Չելսին»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի հերքել այն լուրերը, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից: «Ես ակումբի հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ: Սակայն բոլորդ էլ հրաշալի հասկանում եք, որ ամեն ինչ հնարավոր է: Մի պահ դուք եք մնում, իսկ հաջորդ ակնթարթում ձեզ կարող է մեկ ուրիշը փոխարինել: Պայմանագիրը երկարաձգելու հարցում ակումբը պետք է որոշում կայացնի: Այս ակումբի մարզիչների համար դա նորմալ իրավիճակ է, եթե դու նույնիսկ նախորդ մրցաշրջանում հաղթել ես առաջնությունում և հասել մինչև Գավաթի եզրափակիչ: Այդպիսին է ակումբի և մարզիչների միջև փոխհարաբերությունների պատմությունը», ասել է Կոնտեն: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Կոնտեի հեռանալու դեպքում «Չելսիի» գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուներն են Մասիմիլիանո Ալեգրին ու Լուիս Էնրիկեն:

Նմանատիպ նյութեր