211652_close_icon
views-count15791 դիտում article-date 19:24 12-01-2018

Շնչառական վարակների դեմ պայքարը հանրապետությունում շարունակվում է

Օրական մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով Երևանի հիվանդանոցներում գրիպով և սուր շնչառական վարակներով դիմելիությունը կայունացել է։ Նվազել են ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը և շտապօգնության կանչերը: Դիմելիության աճ է գրանցվել միայն մարզային հիվանդանոցներում։ Ներկայումս հանրապետության բժշկական կազմակերպություններում բուժում է ստանում 650 հիվանդ, որոնց մեծ մասը 0-4 տարեկան երեխաներ են: Առողջապահության նախարարության մասնագետներն այցելում են բժշկական կենտրոններ՝ տեղում ծանոթանում ստացիոնարների ծանրաբեռնվածությանը, գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների կլինիկական վիճակին և քննարկում բուժման կազմակերպական հարցեր։ Նշենք, որ 2017-2018թթ. գրիպի սեզոնին ընդառաջ նախարարության մասնագետները կրթվել են բռնկումների վարման և տեղայնացման աշխատանքներ կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ։ Համաճարակաբանների համար կազմակերպված տարեկան աշխատաժողովում ներկայացվել են սեզոնի առանձնահատկությունները։ Վերակենդանացման բաժանմունքների մասնագետների համար կազմակերված սեմինար-դասընթացին մասնակցել են նաև միջազգային փորձագետներ։ Այն համապատասխանեցվել է նախարարի հրամանով հաստատված բուժման ուղեցույցներին։ 2017-2018թթ. գրիպի սեզոնի դիմակայմանը վերաբերող նախարարի հրամանով հաստատված կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումներն իրականացվում են։ Բուժկանխարգելիչ կազմակերպություններն ապահովվել են հակավիրուսային դեղով։ Հանրապետություն է ներկրվել գրիպի դեմ կանխարգելիչ 110 հազար դոզա պատվաստանյութ, որը բաշխվել է պոլիկլինիկական կազմակերպություններին։

Նմանատիպ նյութեր