211652_close_icon
views-count8459 դիտում article-date 19:10 12-01-2018

Լևոն Ջուլֆալակյան. Ուրախալի է, որ այս տարվանից չորեքթաթ դրությունը վերադառնում է

Հունահռոմեական ըմբիշները մրցաշրջան 2018-ը կմեկնարկեն Հայաստանի առաջնությունով, որը կկայանա հունվարի 27-28-ը Երևանում: Առաջնությունը կանցկացվի նոր կանոններով, ըմբիշները ութ քաշային կարգի փոխարեն կմրցեն տասում. «Առաջնության արդյունքներով կձևավորվոի ազգային հավաքականը: Հետո կսկսենք նախապատրաստվել տարվա կարևորագույն մրցաշարերին՝ Եվրոպայի, ապա աշխարհի առաջնություններին: Իհարկե, ընթացքում կմասնակցենք նաև տարբեր միջազգային մրցաշարերի, ուսումնամարզական հավաքներ կունենանք ե´ւ մեր երկրում, ե´ւ արտասահմանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Մարզչի կարծիքով՝ կաննոների փոփոխություննները դրական ազդեցություն կունենան ըմբշամարտի վրա. «Մեզ համար շատ ուրախալի է, որ այս տարվանից չորեքթաթ դրությունը վերադառնում է հունահռոմեական ըմբշամարտ: Օլիմպիական քաշային կարգերը վեցն են՝ 59-67-77-87-97-130: Բնականաբար, տարվա ընթացքում պայքարելու ենք բոլոր քաշերում»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը: Խոսելով Արսեն Ջուլֆալակյանի մասին, Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ նախորդ տարի ըմբիշը լիարժեք մարզվել է, պատրաստ է նոր մրցաշրջանին և կմասնակցի Հայաստանի առաջնությանը. «Արսենը Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների կազմում տարբեր հարգի մեդալներ է նվաճել, դարձել օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Որոշեցինք նրան հանգստանալու ժամանակ տալ, բայց միայն հոգեպես: Այդ ընթացքում նա մարզվել է, մասնակցել հավաքների, ակումբային առաջնությունների, միջազգային մրցաշարերի, որոնցում հաջող է հանդես եկել»,- եզրափակեց Լևոն Ջուլֆալակյանը:

Նմանատիպ նյութեր