211652_close_icon
views-count31600 դիտում article-date 18:58 12-01-2018

Մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 20:00-ից մինչև հունվարի 20-ը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Նմանատիպ նյութեր