211652_close_icon
views-count14005 դիտում article-date 18:45 12-01-2018

ՌԴ հատուկջոկատայինները ոչնչացրել են «Խմեյմիմ» ավիաբազան հրթիռակոծած ահաբեկիչների խմբին

ՌԴ հատուկջոկատայինները ոչնչացրել են 2017 թվականի դեկտեմբերի 31-ին Սիրիայում տեղակայված «Խմյմիմ» ռուսական ավիաբազան հրթիռակոծած դիվրսանտներին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ հատուկ օպերացիային մասնակցել են Սիրիայում ռուսական հետախուզության բոլոր ուժերը։ Պարզվել է նաև, որ ահաբկիչները այդ ժամանակահատվածում տեղակայված են եղել Իդլիբ նահանգի արևմտյան սահմանային գոտում։ «Միկրոավտոբուս նստելուց առաջ «Կրասնոպոլ»-ի բարձր թիրախավորմամբ ոչնչացվել է ողջ դիվերսիոն խումբը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր