211652_close_icon
views-count4201 դիտում article-date 17:54 12-01-2018

Արմեն Բիլյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց». նա դադարեցրել է հացադուլը. ԱՆ ՔԿՎ

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժՆից տեղեկացնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա. Բիլյանին դեռևս հունվարի 10-ին պայմանավորված նրա` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու համգամանքով` առաջարկվել էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` հաշվի առնելով այն, որ սույն ՔԿՀ հանդիսանում է ՀՀ գործող միակ բուժիչ ուղղիչ հիմնարկը, և այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները և որակը էապես տարբերվում են այլ ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից, ինչից Բիլյանը հրաժարվել էր: Այսօր` հունվարի 12-ին, Ա. Բիլյանն իր համաձայնությունն է տվել տեղափոխվել «Դատապարտկալների հիվանդանոց» ՔԿՀ և արդեն նշված ՔԿՀ-ում իր դիմումի համաձայն դադարեցրել հացադուլը: Այս պահին Ա. Բիլյանը գտնվում է «Դատապարտկալների հիվանդանոց» ՔԿՀ բուժանձնակազմի ուշադրության և պատշաճ հսկողության ներքո:

Նմանատիպ նյութեր