211652_close_icon
views-count11031 դիտում article-date 16:52 12-01-2018

Երկրապահ ուխտագնացները Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելել են Արցախի հարավային, հարավ-արևելյան ուղղության զորամասեր և մարտական հենակետեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երկրապահ ուխտագնացներին այսօր մեծ ոգեւորությամբ ընդունեցին Արցախի հարավային, հարավ-արեւելյան ուղղության զորամասերում, մարտական հենակետերում: Առանձնահատուկ խորհուրդ ուներ ծաղկադրումը, որ կատարվեց Արալեռի զորամասում: 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին ոսոխի արկակոծումից կոտրվել էր այս զորամասի տարածքում դեռ 5-րդ բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի տեղադրած խաչքարը: ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ արագորեն ոչ միայն այդ խաչքարը վերականգնվեց, այլեւ դրա կողքին կանգնեցվեց Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակն՝ իբրեւ ապացույց, որ հայի արարչաստեղծ ոգին, հայի հավատքն անմահ են: Մարտական հենակետերում զորավար Մանվել Գրիգորյանը հավաստիացնում էր, որ 1989-ից ցայսօր Երկրապահն Արցախում է, մարտական հենակետերում: Նա մատնանծեց, որ հայոց բանակն այքան ամուր ու հզոր է, որ դա գիտակցելով՝ թուրք ազերին զսպում է ախորժակը: Սակայն, ազատամարտի վետերան երկրապահների, երիտասարդ երկրապահների անունից նա հավաստիացրեց, որ անհրաժեշտության դեպքում դարձյալ Երկրապահը հաշված ժամերի ընթացքում կհայտնվի առաջնագծում: Զորամասեր այցից հետո, երբ ավագ ընկերներն այցելում էին հենակետեր, պատանի երկրապահ կամավորականներն էլ շրջում էին հոսպիտալներում, հիվանդանոցներում՝ բոլորին սիմվոլիկ նվերներ բաժանելով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր