211652_close_icon
views-count52223 դիտում article-date 13:01 12-01-2018

Կենտրոն վարչական շրջանի 27 նորակոչիկներ Սուրբ Աննա եկեղեցուց ճանապարհվեցին Հայոց բանակ. ներկա էին վարչական շրջանի ղեկավարն ու զինկոմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 12-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի է ունեցել կենտրոնաբնակ 27 նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Կենտրոն-Նորք Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ ու ընկերներ: Նորակոչիկների հետ միջոցառման մասնակիցները մասնակցեցին օրհնության կարգին և միասնաբար հնչեցրին Տերունական աղոթքը: Բարի ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա. Սադոյանը նշեց. «Այսօր կարևոր օր է բոլորիս համար, դուք համալրելու եք տարածաշրջանի ամենամարտունակ հայկական բանակի շարքերը: Վստահ եմ՝ ձեր տոկունությամբ և ոգով բարձր եք պահելու ազգային բանակի դիմագիծը: Մենք միշտ ձեր կողքին ենք և հնարավորինս կսատարենք ձեզ՝ ծառայության ընթացքում»: Նորակոչիկներին իր օրհնանքի խոսքն ուղղեց նաև Սուրբ Աննա եկեղեցու սպասավոր Տեր Զենոն քահանա Բարսեղյանը: Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները վարչական շրջանի ղեկավարի կողմից ստացան նվերներ: Իսկ ՀՀ Երկրապահ կամավորականների միության պատանիների ակումբը նորակոչիկներին ճանապարհեց ազգային հայրենասիրական պարերի շարանով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 395+
395+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր