211652_close_icon
views-count5324 դիտում article-date 12:49 12-01-2018

Մոլդովան արգելում է ռուսական հեռուստաընկերությունների քարոզչական հաղորդումների վերահեռարձակումը

Մոլդովայի հեռուստառադիո ոլորտի օրենսդրությունում կատարված փոփոխությունը արգելում է Մոլդովայում ռուսական հեռուստաընկերությունների լրատվական, քաղաքական, վերլուծական և զինվորական բնույթի հաղորդումների վերահեռարձակումը: Խորհրդարանի հողորդագրությունում նշված է, որ օրենքի նպատակը ապատեղեկատվության և մանիպուլյացիաների հնարավոր փորձերից երկիրը պաշտպանելն է: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28969541.html]«Ազատությունը»[/url]: Օրեքը պետք է ստորագրեր Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը, բայց նա երկու անգամ հրաժարվել էր ստորագրել անցած տարվա դեկտեմբերին խորհրդարանում ընդունված օրենքը՝ այն հետ ուղարկելով խորհրդարան: Սակայն ըստ Մոլդովայի օրենսդրության՝ նախագահը իրավունք ունի օրինագիծը հետ ուղարկել միայն մեկ անգամ, խորհրդարանում տվյալ օրենքը երկրորդ անգամ ընդունվելուց հետո նախագահը պարտավոր է ստորագրել այն, իսկ եթե կրկին հրաժարվում է, ապա Սահմանադրական դատարանը նրա այդ լիազորությունը կարող է փոխանցել խորհրդարանի նախագահին: Սահմանադրական դատարանը հունվարի 5-ին արտոնել էր խորհրդարանի նախագահին ստորագրել այդ օրենքը, քանի որ նախագահը հրաժարվել է կատարել սահմանադրական իր պարտականությունը: Օրենքը հունվարի 10-ին ստորագրել է խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն: [url=http://ru.euronews.com/2018/01/11/russian-mid-comments-on-moldavia-law]euronews[/url]-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոլդովայում ռուսական տեղեկատվական և վերլուծական ծրագրերի հեռարձակման արգելքը որակել է «հակառուսական հարձակում»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ այս կերպ խախտվում է բնակչության տեղեկատվություն ստաալու հիմնարար իրավունքը: ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Մոսկվան իրեն վերապահում է պատասխան քայլերի իրավունքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր