211652_close_icon
views-count5009 դիտում article-date 10:48 12-01-2018

Վիգեն Սարգսյանի խաչ­քավոր լինելը բորբոքեց «հավատացյալների» ու «աթեիստների» առճակատումը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խաչ­քավորի թեման այն առիթն էր, որ կրկին բորբոքեց, պայ­մանականորեն ասած՝ «հավատացյալ քրիստոնյաների» ու «աթեիստների» միջև առճակատումը Հայաստանում: Բարեբախտաբար, այդ առճակատման մարտադաշ­տն առայժմ սոցիալական ցանցերն են: Բայց հաշվի առնելով, թե որքան թեժ են քարկոծում երկու կողմերը միմ­յանց, ամենևին չի կարելի բացառել, որ հետագայում հա­կամարտությունն այլ դրսևորումներ կստանա: Առանց այդ էլ հանրության որոշակի ու բավականին լայն շրջանակներում եկեղեցու նկատմամբ արդեն սաղմ­նավորվում էր մի տեսակ անբարյացակամություն, որը պայմանավորված էր եկեղեցական վերնախավի որոշ ներկայացուցիչների պահվածքով, ներքաղաքական զարգացումների նկատմամբ նրանց խիստ կողմնակալ դիրքորոշմամբ: Նման վերաբերմունքը ավելի էր խորացնում եկե­ղեցու բացարձակ անթափանցությունը, հանրային վե­րահսկողության իսպառ բացակայությունն այդ կառույցի ֆինանսական միջոցների գոյացման և տնօրինման առու­մով: Իսկ եկեղեցական բարձրաստիճան սպասավորների առանձին ներկայացուցիչների ցոփ կենսակերպը միայն խթանում էր անբարյացակամությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր