211652_close_icon
views-count4971 դիտում article-date 20:49 11-01-2018

Պակիստանում աղջնակի բռնաբարությունն ու սպանությունը քաղաքացինեին դրդել է զանգվածային անկարգությունների

Պակիստանում 11 տարեկան աղջնակի՝ Զեյնաբ Անսարիի բռնաբարության և սպանության փաստից զայրացած ամբոխը հարձակվել է ոստիկանության բաժանմունքի և պետական մեկ այլ հիմնարկի վրա: Ընդհարման հետևանքով սպանվել է առնվազն 2 մարդ: Հայտնում է [url=http://www.bbc.com/news/world-asia-42637027?ocid=socialflow_facebook&ns_mchannel=social&ns_campaign=bbcnews&ns_source=facebook]BBC[/url]-ն: Միջադեպը տեղի է ունեցել Փենջաբի գավառում: Անկարգությունները սկսվել են աղջնակի հուղարկավորությունից հետո: Երեխային առևանգել, բռնաբարել և սպանել են, ենթադրաբար, հունվարի 4-ին, երբ նա մահմեդական դասընթացներից վերադարձել է տուն: Դիակը հայտնաբերվել է հունվարի 9-ին, ավազանում: Ողբերգության օրը նրա ծնողները գտնվել են Սաուդյան Արաբիայում՝ մահմեդական ուխտագնացության նպատակով: Այս հանցագործությունը Պակիստանում վրդովմունքի հզոր ալիք է բարձրացրել: Քաղաքացիները Պակիստանի իրավապահներին դատապարտում են ոչ արդյունավերտ աշխատանքի և նման հանցագործությունները կախնելու հարցում ցուցաբերած անկարողության համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր