211652_close_icon
views-count4818 դիտում article-date 17:57 11-01-2018

«Հունվարի կեսերին» սպասվում է Նալբդանդյան-Մամեդյարով հանդիպում

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ «հունվարի կեսերին» սպասվում է արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28969013.html]«Ազատությունը»[/url]: Փոխարտգործնախարարի խոսքով՝ «անզեն աչքով էլ երեևում է», որ արցախյան բանակցություններում առաջընթացն անհնարին է, քանի որ կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ: Այդուհանդերձ, Շավարշ Քոչարյանն «օգտակար» է համարում կողմերի ներկայացուցիչների հանդիպումները, քանի որ դրանք նվազեցնում են շփման գծում առկա լարվածությունը: Պատասխանելով «Ազատության» հարցին, փոխարտգործնախարարն ասել է, որ մինչև նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետի ավարտը Սարգսյան-Ալիև հանդիպման հարց «այսօր դեռևս չի քննարկվում», որովհետև «նման հանդիպումները կախած են արտգործնախարարների հանդիպումներից»: Նրա խոսքով՝ «հունվարի կեսերին» սպասվում է արտգործնախարարներ Էդվարդ Նալբդանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, իսկ այդ հանդիպման «կոնկրետ օրվա և վայրի մասին կհայտարարվի ավելի ուշ»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ վերջին անգամ հանդիպել է անցած տարվա դեկտեմբերի 6-ին Վիեննայում:

Նմանատիպ նյութեր