5692 դիտում
18:52 11-01-2018
Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կհամալրվեն նոր կարգով
Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 78-րդ և կանանց 73-րդ առաջնությունները:
Տղամարդկանց պայքարին կմասնակցի 11, կանանց պայքարին՝ 10 շախմատիստ: Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը ՀԱՕԿ պաշտոնական կայքին տեղեկացրեց, որ այս տարվա առաջնությունները կազմակերպական առումով տարբերվում են նախորդներից.
«Հայաստանի շախմատի ֆեդերացիան նոր որոշումներ է ընդունել՝ կապված ազգային հավաքականների կազմի ձևավորման հետ: Նախկինում տղամարդկանց և կանանց հավաքականներում մեկական թափուր տեղ կար, որը զբաղեցնում էին հանրապետության տվյալ տարվա չեմպիոնները:
Այս կարգը պահպանվում է տղամարդկանց ընտրանու երեք անդամների համար: Հայաստանի չեմպիոնը մտնում է հավաքական, սակայն ավելացել է ևս մի թափուր տեղ, որը ֆեդերացիայի որոշմամբ զբաղեցնելու է մրցաշրջանի առաջին մի քանի ամիսներին տարբեր մրցաշարերում առավել հաջող հանդես եկող շախմատիստը:
Կանանց համար փոփոխությունները մի փոքր ավելի էական են, թեև սկզբունքը նույնն է: Այստեղ հավաքականում մնացել է երկու ամրագրված տեղ միայն մեր առաջատարներ Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի համար: Հայաստանի այս առաջնությանը պիտի մասնակցեն նաև Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը, որոնք վերջին տարիներին մշտապես տեղ են ունեցել կանանց ազգային հավաքականում:
Նրանք մյուսների հետ պետք է պայքարեն ընտրանիում տեղ զբաղեցնելու համար: Այս հանգամանքը կանանց առաջնությունում միջազգային կարգի վարպետի նորմա սահմանելու հնարավորություն է ընձեռել», - ասաց Աշոտ Վարդապետյանը, որը 13-րդ անգամ է որպես գլխավոր մրցավար սպասարկելու Հայաստանի առաջնությունները:
Հայաստանի առաջնությունների մասնակիցների ցանկը.
Տղամարդիկ.
Հովհաննես Գաբուզյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Կարեն Գրիգորյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան:
Կանայք.
Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գևորգյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան, Սոնա Ասատրյան, Աննա Խաչատրյան, Մարիամ Մկրտչյան, Նարե Առաքելյան:
Նմանատիպ նյութեր
950 դիտում
23:59 26-07-2022
Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները Հնդկաստանում կմասնակցեն շախմատի 44-րդ օլիմպիադային
5909 դիտում
13:30 07-11-2017
Շախմատի ԵԱ-2017. Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցանակային տեղեր չգրավեցին
1827 դիտում
23:00 12-11-2021
Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները հաղթանակներով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Այս բաժնից
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3712 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
994 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն