211652_close_icon
views-count6651 դիտում article-date 16:38 11-01-2018

Արցախի հարցում կշարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին. Անջելինո Ալֆանո

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք կշարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին հակամարտության կարգավորման շրջանակում»,- Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն՝ [url=https://www.facebook.com/osce.org/videos/10156106290633980/]ներկայացնելով [/url]2018-ի առաջնահերթությունները: Ալֆանոն նշել է, որ ԵԱՀԿ-ի դիրքորոշումն անփոփոխ կմնա չկարգավորված հակամարությունների վերաբերյալ: «Ձգձգված» հակամարտությունների կարգավորումը կշարունակի մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահում է Իտալիան:

Նմանատիպ նյութեր