211652_close_icon
views-count5824 դիտում article-date 16:12 11-01-2018

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի պարտավորությունների մասին ՀՀ ազգային զեկույցին

Կառավարությունն այսօր հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան 2013-2016 թթ.): Հայաստանը խարտիան ստորագրել է 2001թ. հոկտեմբերի 18-ին և վավերացրել` 2004 թ. հունվարի 21-ին: Խարտիային միանալու արդյունքում պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման և դրանց հետ ազգային քաղաքականությունների համաձայնեցման գործընթացի նկատմամբ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է վերահսկողություն և մոնիթորինգ, որը հիմնված է պետությունների կողմից տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացվող ազգային զեկույցների, ինչպես նաև կոլեկտիվ բողոքարկումների համակարգի վրա:

Նմանատիպ նյութեր