211652_close_icon
views-count7429 դիտում article-date 17:17 11-01-2018

Կառավարությունը որոշել է օտարել պետական պահուստների թանկարժեք մետաղներն ու քարերը

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021թթ. թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին: Ըստ հիմնավորման, պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, արժեքը: Կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով Պետական գանձարանում գտնվող ոչ բարձր իրացվելի իրերի պետական պահուստներից իրացում: Ծրագրի իրականացման արդյունքում Պետական գանձարանը կտիրապետի բարձր իրացվելիություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներով, որոնք կայուն կլինեն արդիականությամբ պայմանավորված ժամանակի ընթացքում արժեքային կորստից:

Նմանատիպ նյութեր