5635 դիտում
15:13 11-01-2018
Հաշմանդամ դարձած զինծառայողներին վերականգնողական բժշկական օգնություն կտրամադրվի
Զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում կամ հիվանդություն ձեռք բերած կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներին լավագույն չափանիշներին համապատասխան վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին լիազորել իրեն ամրացված համապատասխան տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ին:
Կազմակերպությունը պատրաստակամ է իր հաշվին գոյացած միջոցներով ներդրում կատարել, մասնավորապես, ամբողջովին վերանորոգել այդ տարածքը, զինել անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով, բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ լիցենզիան ստանալուց հետո, նշված կատեգորիային տրամադրել անվճար վերականգնողական բուժում:
Նախնական փուլում նախատեսվում է ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար և 50 ամբուլատոր հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում:
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
15:23 11-11-2016
ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել է նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը
Այս բաժնից
346 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
304 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր