1584 դիտում
11:48 11-01-2018
Պաշտպանի աջակցությամբ վերացվել է քաղաքացու նկատմամբ հարկային մարմնի նշանակած տուգանքը
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծած որդու նկատմամբ նշանակած տուգանքի վերացման համար։
Ըստ դիմումատուի՝ ավտոմեքենան հաշվառելիս տեղեկացել են, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից որդու նկատմամբ նշանակվել է դրամական տուգանք: Վարչական տույժի վերաբերյալ որոշումը կայացվել է այն պատճառաբանությամբ, թե ավտոմեքենա ներմուծած քաղաքացին՝ որպես անհատ ձեռնարկատեր, սահմանված ժամկետից ուշ է հարկային մարմին ներկայացրել ներմուծման հայտարարագիրը:
Քաղաքացու պնդմամբ՝ որդին որևէ հայտարարագիր չի ներկայացրել և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ որպես անհատ ձեռնարկատեր տուգանված քաղաքացին՝ հաշվառված չէ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։ Ավելին, Պետական եկամուտների կոմիտեից ստացված ներմուծման հարկային հայտարարագրում բացակայում է հայտարարագրելու իրավասություն ունեցող անձի ստորագրությունը:
Արդյունքում, Պետական եկամուտների կոմիտեն անվավեր է ճանաչել քաղաքացու նկատմամբ նշանակված տուգանքի որոշումը, քանի որ մեկ ավտոմեքենա ներմուծելու դեպքում ֆիզիկական անձը հարկային հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չի կրում:
________________________________________
[b]Հայաստանի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
Հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3695 դիտում
19:23 02-03-2018
Պաշտպանի աջակցությամբ «Վեոլիա Ջուր»-ը քաղաքացիների նկատմամբ նշանակած տուգանքները զրոյացրել է
1389 դիտում
12:05 29-01-2018
Պաշտպանի աջակցությամբ վերացվել է քաղաքացու դրամական միջոցների վրա դրված արգելանքը
3880 դիտում
16:23 17-05-2018
Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքի 50 տոկոսը վերացվել է
Այս բաժնից
418 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
643 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան