211652_close_icon
views-count1741 դիտում article-date 09:10 11-01-2018

Վարդենյաց լեռնանցքը բաց է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ: [b]Վարդենյաց լեռնանցքը բաց է: [/b] Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:[/b]

Նմանատիպ նյութեր