211652_close_icon
views-count14706 դիտում article-date 23:18 10-01-2018

«Էվերթոնի» սեփականատեր. Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց աֆրիկյան վուդուի պատճառով

«Էվերթոնի» սեփականատեր Ֆարադ Մոշիրին պատմել է ակումբից հարձակվող Ռոմելու Լուկայի հեռանալու մասին՛ «Երկու տարի չարչարվեցի, որպեսզի պահեմ Լուկակուին: Նախորդ ամռանը մենք նրան ավելի լավ պայմաններ առաջարեցինք, քան՝ «Չելսին», բայց նա պարզապես չէր ցանկանում մնալ: Այն ժամանակ նա ցանկանում էր խաղալ «Չելսիում»: Չեք հավատա, թե ինչ պայմաններ էինք նրան առաջարկում: Նրա գործակալը եկավ մեր մարզաբազա՝ պայմանագիր կնքելու: Սակայն հանդիպման ժամանակ Ռոմելուն զանգահարեց մորը, որը ուխտագնացություն էր կատարել Աֆրիկա, և մայրն ասել էր, թե վուդու գուշակի մոտ է եղել, և վերջինս պնդել է, որ Լուկակուն պետք է տեղափոխվի «Չելսի»: Ի՞նչ կարող էի անել: Դրանից հետո նա մեկնեց Լոս-Անջելես և այլևս չվերադարձավ: Մտքերով նա արդեն ուրիշ տեղ էր», ասել է Մոշիրին: Հիշեցնենք, որ 2017-ին «Էվերթոնը» Լուկակուին 100 մլն ֆունտի դիմաց՝ ներառյալ պարգևավճարները, վաճառեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Նմանատիպ նյութեր