211652_close_icon
views-count2546 դիտում article-date 23:30 10-01-2018

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և ավտոբուս

Հունվարի 10-ին, ժամը 07:57-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Mercedes Vito» մակնիշի առանց պետհամարանիշերի չորս ավտոմեքենա և ավտոբուս:

Նմանատիպ նյութեր