211652_close_icon
views-count4559 դիտում article-date 22:52 10-01-2018

Խոստովանեց iPhone 6-ի գողությունը

Հունվարի 3-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1993 թ. ծնված Անուշ Գ.-ն հայտնել էր, որ նույն օրը, ժամը 21.20-ից 21.45-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 4 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են «iPhone 6» բջջային հեռախոսը` պատճառելով 200.000 դրամի վնաս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները հունվարի 9-ին, ժամը 17.20-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ Ոստիկանություն[/i]

Նմանատիպ նյութեր