211652_close_icon
views-count87314 դիտում article-date 20:50 10-01-2018

Առեղծվածային դեպք Արարատի մարզի Մխչան գյուղում. տանտերը իր տանը հայտնաբերել է իրեն անծանոթ տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մխչան գյուղի Ալավերդյան 8 տան բնակիչը ահազանգել է Ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ գալով տուն՝ իր տանը հայտնաբերել է իրեն անծանոթ տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Մնացականյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Արամայիս Սարգսյանն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Թե ինչպես և ինչու է Ա. Սարգսյանը հայտնվել իրեն անծանոթ մարդկան տանը՝ պարզ կլինի քննության ընթացքում, որը վարում է Արարատի մարզային քննչական վարչությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր