211652_close_icon
views-count9940 դիտում article-date 16:28 10-01-2018

Ռուսաստանաբնակ գործարար Արա Սարգսյանի ընկերությունը՝ Մորդովիայի «պետպատվերների թագավորների» ցանկում

Ռուսաստանաբնակ Արա Սարգսյանի անունը հայտնվել է Մորդովիայի «պետպատվերների թագավորներ» անվանումը ստացած ցանկում։ Ինչպես հայտնում է [url=https://rusarminfo.ru/2018/01/10/biznesmen-sargsyan-voshel-v-spisok-korolej-goszakaza-mordovii/]rusarminfo.ru[/url]-ն, նրան է պատկանում «Росстройком» ընկերությունը, որը կառուցում է կես միլիարդ ռուբլի արժողության շենքեր։ Կայքի փոխանցմամբ՝ ընկերությունը 263 միլիոն ռուբլու խոշոր պատվեր է ստացել Մորդովիայի Հանրապետության գծով ՆԳ նախարարությունից: Պատվերը վերաբերում է Սարանսկում ոստիկանական բաժանմունքի կառուցմանը: Բացի դրանից, ընկերությունը կառուցել է Մորդովայում անասնապահական համալիրներ, մշակույթի մեծ տուն և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար շենք:

Նմանատիպ նյութեր