211652_close_icon
views-count4304 դիտում article-date 16:15 10-01-2018

«Երևան Սիթի Տուր»-ը տոնական օրերին 30-ից ավելի շրջերթ է կատարել

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ գործարկված «Երևան Սիթի Տուր» տոնական երթուղին, որի մեկնարկը տրվել էր դեկտեմբերի 20-ին, աշխատել է նաև Ամանորի օրերին: Իրականացված 30-ից ավելի շրջերթերը սպասարկել են շուրջ 100 այցելուի՝ ինչպես երևանցիների, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների, առավելապես` Ռուսաստանի Դաշնությունից: Տոնական երթուղու այցելուների համար հաճելի անակնկալ էր նախապատրաստված. նրանց դիմավորել և ուղեկցել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ավտոբուսը շրջել է տոնական Երևանի փողոցներով՝ այցելուներին ներկայացնելով մայրաքաղաքի լուսավորված և զարդարված տեսարժան վայրերը: Երթուղու ընթացքում ներկաների բարձր տրամադրությունն ապահովել է ամանորյա ուրախ երաժշտությունը: «Երևան Սիթի Տուր» տոնական ծրագիրը կշարունակի գործել մինչև հունվարի 13-ը: Մեկնարկը՝ Հանրապետության հրապարակից: Մանրամասն տեղեկությունների և շրջերթում տեղերի ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել 011 514-230 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր