211652_close_icon
views-count2283 դիտում article-date 13:20 10-01-2018

Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է 2017 թ. դեկտեմբեր ամսվա վիճակագրությունը

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10277 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 1735 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 53 բողոքի: 2017 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 8640 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր