211652_close_icon
views-count2223 դիտում article-date 22:48 09-01-2018

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Հունվարի 9-ին, ժամը 18:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/12 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչն ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 9-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին իր տնից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 9-ին, ժամը 09:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու թիվ 4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր