211652_close_icon
views-count9853 դիտում article-date 22:06 09-01-2018

Կոուտինյոյի տրանսֆերից հետո «Բարսելոնայի» մոտ փող չի մնացել

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ձեռքբերումը «Բարսելոնայի» վրա արժեցել է տրանսֆերային բյուջեի բոլոր գումարները, հայտնում է Marca-ն: Այս մրցաշրջանում կատալոնական ակումբը տրանսֆերների վրա ծախսել է 312 մլն եվրո՝ ձեռք բերելով Կոուտինյոյին, Ուսման Դեմբելեին, Պաուլինյոյին, Նելսոն Սեմեդուին, Ժերար Դելոֆեուին և Մարլոնին, որին վարձավճարով տվել են «Նիցային»: Միևնույն ժամանակ «Բարսելոնան» 226 մլն եվրոյի չափով է խաղացող վաճառել (Նեյմարին և Կրիստիան Տելյոյին): Ներկա պահին ակումբի տրանսֆերային դեֆիցիտը կազմում է 26 մլն եվրո: Այդ գումարը կարող է ավելանալ ևս 12 միլիոն եվրոյով, եթե թիմ տեղափոխվի «Պալմեյրասի» պաշտպան Յերի Մինան: Բացի այդ, նվազել են ակումբի թանգարանից և տոմսերից վաճառքից եկամուտները: «Բարսելոնան» փորձում է նոր հովանավորներ գտնել, սակայն Կատալոնիայում քաղաքական իրավիճակի պատճառով դա բարդացել է:

Նմանատիպ նյութեր