211652_close_icon
views-count4666 դիտում article-date 20:47 09-01-2018

Թիվ 26 երթուղու միկրոավտոբուսի գրպանահատը բերման ենթարկվեց

Հունվարի 8-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հովհաննես Կ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 6.05-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 26 երթուղու միկրոավտոբուսի սրահում Հովհաննես Կ.-ն 1972 թ. ծնված Անուշ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 65.000 դրամ, նույնականացման քարտ և բանկային քարտ: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր