211652_close_icon
views-count11912 դիտում article-date 18:23 09-01-2018

Իրանը նախազգուշացնում է, որ կդադարեցնի համագործակցությունը ՄԱԳԱՏԵ-ի հետ

Իրանի ատոմային գործակալության ղեկավար և Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին հեռախոսային զրույց է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության ղեկավար Յուկիա Ամանոյի հետ։ Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, զրույցի թեման եղել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրով նախատեսված պարտականությունների իրագործումը և ԱՄՆ-ի նախագահի վերջին հայտարարությունը։ Սալեհին նշել է, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա գործարքից, ապա հետևանքները բացասական ազդեցություն կունենան համաձայնագիրը ստորագրած բոլոր կողմերի վրա, և առաջին հերթին, Իրանը կարող է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԵ-ի հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ քննադատել է գործարքը և սպառնացել, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ գործարքից, քանի որ, նրա համոզմամբ, փաստաթուղթը ԱՄՆ-ի պատմության մեջ ստորագրված վատթարագույն փաստաթուղթն է։

Նմանատիպ նյութեր