211652_close_icon
views-count36063 դիտում article-date 14:35 09-01-2018

Վանաձորում փայտե տնակում առաջացած հրդեհի տարածման ու կանխման դեմ պայքարում էին տեղի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 43 հասցեում գտնվող փայտե տնակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ, Փրկարար ծառայության կապիտան Հովհաննես Պետրոսյանի գլխավորությամբ։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր