8443 դիտում
13:55 09-01-2018
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնեց Դուբայ
«Մանչեսթեր Յունայթեդը» մեկ շաբաթով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ուսումնամարզական հավաքի: Մանկունյանցիների հետ Դուբայ է մեկնել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հավաքի վերաբերյալ նշել է հետևյալը.
«Մենք պետք է վերականգնենք ուժերը: Միևնույն ժամանակ պետք է մարզվել, քանի որ նման խելահեղ ռեժիմում մենք ժամանակ չունեինք որոշ դրվագներ շտկելու համար: Ամբողջ ժամանակը գնում էր խաղերից հետո ուժերը վերականգնելուն, ուղևորություններին և հաջորդ խաղերին նախապատրաստվելով:
Մենք մեկ շաբաթ ունենք, որպեսզի վնասվածք ունեցողները ապաքինվեն, հոգնած խաղացողները ուժ հավաքեն, ինչպես նաև՝ որոշ տեխնիկական դետալներ հղկենք, կարծում է մրցաշրջանի երկրորդ հատվածի համար դա օգտակար կլինի», ասել է պորտուգալացին:
Նշենք, որ ԱՊԼ-ում հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի հունվարի 15-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Սթոք Սիթիին»:
Նմանատիպ նյութեր
5240 դիտում
17:08 02-11-2016
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Ստամբուլ մեկնեց` «Ֆեներբահչեի» հետ հանդիպմանը
5913 դիտում
20:17 07-03-2017
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնեց Ռոստով
8287 դիտում
17:54 07-08-2017
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնեց Մակեդոնիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ