211652_close_icon
views-count22608 դիտում article-date 13:36 09-01-2018

Պրոլետարիատի մեծ առաջնորդ Լենինն ասել է. «Գրքի գողը գող չէ»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Մալաթիայի վարչական տարածքում Սեբաստիա փողոցի թիվ 78 հասցեում գործող «Գրատուն» խանութից կատարված գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Մալաթիայի ոստիկանները Անդրանիկի փողոցի թիվ 75 հասցեի մոտից գողություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 55-ամյա Կարեն Նավասարդյանին։ Վերջինս կասկածվում է նշված գրատնից «100 բիզնեսի գաղտնիքները» վերնագրով 1 գիրք գողանլու մեջ։ Կ. Նավասարդյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր