211652_close_icon
views-count4741 դիտում article-date 13:22 09-01-2018

Արդյունքների ամփոփում. Լիբանանյան գործարար առաքելությունից հետո նոր ներդրումներ են սպասվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունն ամփոփել է լիբանանյան գործարար առաքելության արդյունքներն, ըստ որոնց, նոր ներդրումների և Հայաստանում արտադրություններ հիմնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Այցը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 12-15-ը։ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը և «MALIA Group» ընկերությունը հաջող բանակցություններից հետո արդեն փաստաթուղթ են ստորագրել։ Լիբանանյան ընկերությունը որոշել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող ստարտափերին ծրագրային ապահովման, տեխնոլոգիական լուծումների պատվերներ տալ և վստահել առկա լուծումների սպասարկումը։ Մի քանի այլ պայմանավորվածություններ բանակցությունների կամ քննարկումների փուլում են։ «Tony’s food» ընկերությունը նպատակադրվել է սննդի կիսաֆաբրիկատների համատեղ արտադրություն հիմնել Հայաստանում՝ ռուսական շուկա արտահանելու նպատակով։ «Meptico» ընկերությունը քաղցրավենիքի և խմորեղենի արտադրության համար նախատեսված սննդային հավելումների, փոշիների արտադրություն հիմնելու ծրագիր է կազմել՝ նույնպես ռուսական շուկա արտահանելու նպատակով։ Քննարկումների փուլում է «Mike sports» ընկերության՝ Հայաստանում սպորտային հագուստի և պարագաների արտադրություն սկսելու ծրագիրը։ «Management and Development International Company»-ն նպատակ ունի ներդրումներ կատարել ՀԶՀ-ի մշակած նախագծերում։ Արտաշատում լիբանանյան «Bycop home textiles» ընկերությունն արդեն հիմնում է տեքստիլի արտադրություն (բիզնես ծրագիրն այցի հետ կապված չէ), որի ընթացքում ՀԶՀ թիմը խոստացել է աջակցել հետսպասարկման իր ամբողջ գործիքակազմով։ Տեսանյութն առանց լուսագրերի՝ https://goo.gl/yqv4p9 : [b]Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր