211652_close_icon
views-count6797 դիտում article-date 10:57 09-01-2018

ՀՀ-ում նոր թափ ստացած գնաճը մոտ 7 տոկոս տնտեսական աճի գինն է, որ կվճարեն քաղաքացիները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարեսկզբից նոր թափ ստացած ապրանքային գնաճը Հայաստանում այն մոտ յոթ տոկոս տնտեսական աճի գինն է, որ կվճարեն քաղաքացիները 2017 թվականի համար: Չափազանցություն կլինի պնդել, որ գնաճն է միայն ապահովել այդ ցուցանիշը, բայց գնաճը, որ սկսվել է նախորդ տարվա վերջին եռամսյակում և շարունակվում ու նոր թափ է ստանում այժմ, դրանում անկասկած ունի մեծ դերակատարում: Եվ ոչ միայն դրանում, այլ նաև բյուջետային հավաքագրումների, այսպես ասած, գերակատարումներում: Նաև դրա շնորհիվ, նախորդ տարեվերջին արձանագրելով 3․2 տոկոս տնտեսական աճի թիրախավորում, կառավարությունը ներկայումս գլուխը բարձր հայտարարում է մոտ 7 տոկոս աճ ապահովելու իրատեսական հնարավորության մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր