211652_close_icon
views-count7843 դիտում article-date 23:30 08-01-2018

«Բարսելոնան» «Կամպ Նոույում» ներկայացրեց Կոուտինյոյի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն այսօր պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» խաղացող: 25-ամյա ֆուտբոլիստը կատալոնացիների հետ 5,5 տարվա պայմանագիր կնքեց: Դրանից հետո «Կամպ Նոու» մարզադաշտում կայացավ Կուոտինյոյի շնորհանդեսը երկրպագուների համար: «Բարսելոնան» այս տրանսֆերի համար «Լիվերպուլին» կվճարի 120 մլն եվրո, ևս 40 միլիոնը նախատեսված է պարգևավճարների տեսքով: Սա ռեկորդային տրանսֆեր է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ և երրորդը աշխարհում՝ Նեյմարի (222 մլն եվրո) և Կիլիան Մբապեի (180 մլն եվրո) տրանսֆերներից հետո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր