211652_close_icon
views-count2574 դիտում article-date 22:46 08-01-2018

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ГАЗ 21 մակնիշի ավտոմեքենան

Հունվարի 8-ին, ժամը 02:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-21» մակնիշի 65 UU 449 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր