211652_close_icon
views-count9603 դիտում article-date 20:26 08-01-2018

Ֆրանկ Ռիբերի. 2013-ին «Ոսկե գնդակը» անարդարացի տվեցին Ռոնալդուին

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերն նշել է, որ հենց ինքը պետք է 2013թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրը դառնար, այլ ոչ թե՝ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: «Այն ժամանակ մրցանակը ոնց որ գողանային ինձանից: Այդ տարի ես նվաճեցի բոլոր տիտղոսները, ավելին հնարավոր չէր անել: Դա անարդարացի էր: Իմ երկիրն ինձ չաջակցեց: Ես տեսել եմ, թե ինչպես էին ֆրանսիացիներն ասում, որ պետք է հաղթի Ռոնալդուն: Ի՞նչ եք կարծում, կցանկանային պորտուգալացիները, որ հաղթեր Ռիբերին կամ՝ Մեսին: Իհարկե՝ ոչ: 2010թ. աշխարհի առաջնությունից հետո ինձ քավության նոխազ դարձրեցին: Բոլորը Ֆրանսիայում գտնում էին, որ պրոբլեմը ես եմ, նույնիսկ՝ իմ ծնողները: Ես չեմ կարող մոռանալ որոշ ֆրանսիական լրատվամիջոցների գործողությունները: Այդ սպին ինձ հետ երկար կմնա», ասել է Ռիբերին:

Նմանատիպ նյութեր