211652_close_icon
views-count5609 դիտում article-date 18:28 08-01-2018

Ֆիլիպե Կոուտինյո. «Բարսելոնայում» ես իմ կուռքերի հետ եմ լինելու. Մեսի, Սուարես, Ինյեստա

Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն անդրադարձել է «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխությանը: «Ես շատ ուրախ եմ: Միշտ ասել եմ, որ ապրում եմ երազանքով: Գոհ եմ, որ այստեղ եմ: Իմ նպատակն է խաղալ, տիտղոսներ նվաճել, ուրախացնել երկրպագուներին և խաղալ ժպիտով: Դա անհավանական է, որ ինձ շրջապատելու են իմ կուռքերը, հարուստ պատմությամբ խաղացողները. Մեսին, Սուարեսը, Ինյեստան, Պիկեն, Բուսկետսը: Շատ ուրախ եմ, որ նրանց հետ եմ խաղալու: Հուսով եմ, որ կկարողանամ նրանց հետ միասին ապրել ու հաղթել», ասել է Կոուտինյոն: Այսօր Կոուտինյոն պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, կներկայացվի երկրպագուներին և առաջին ասուլիսը կտա Կատալոնիայի մայրաքաղաքում:

Նմանատիպ նյութեր