211652_close_icon
views-count16269 դիտում article-date 19:05 08-01-2018

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը. 75-րդ հոբելյանական մրցանակաբաշխության գլխավոր գույնը սևն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը: Այն համարվում է ամերիկյան կինոինդուստրիայի ամենակարևորներից մեկը: Մրցանակը շնորհում է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան: Միանգամից մի քանի անվանակարգերում հաղթել է անգլիացի ռեժիսոր Մարտին Մաքդոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմը: Այս ֆիլն էլ հենց արժանացել է «Ոսկե գլոբուսի» ամենահեղինակավոր մրցանակին՝ լավագույն դրամատիկ ֆիլմ: Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսիրություն» ֆիլմը, որը հավակնում էր արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմի մրցանակին, այն զիջել է գերմանական «Եզրագծին» ֆիլմին: Մրցանակաբաշխությանը մասնակցած դերասանուհիների մեծ մասը սև զգեստ էր հագել: Այդպիսով նրանք աջակցություն են հայտնել նրանց, ովքեր երբևէ ենթարկվել են սեռական ոտնձգությունների: Հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին լոսանջելեսյան հյուրանոցի բեմից, որտեղ անցկացվում էր հանդիսավոր արարողությունը, շնորհակալական ելույթ է ունեցել՝ ուղղված այն կանանց, ովքեր համարձակություն են ունեցել պատմելու սեռական ոտնձգությունների մասին: Այս մասին հաղորդում է CNN-ը: Ամերիկյան լրատվամիջոցներում վերջին մի քանի ամսվա քննարկումների գլխավոր թեման սեռական ոտնձգությունների խնդիրն էր: Կինոինդուստրիայի միանգամից մի քանի խոշոր ներկայացուցիչ զրկվեց բազմամիլիոնանոց գործարքներից և հեղինակությունից նման մեղադրանքների պատճառով: Հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեփական ընկերությունն աշխատանքից ազատեց այն բանից հետո, երբ տասնյակ դերասանուհիներ նրան մեղադրեցին ոտնձգությունների համար: «Թղթե տնակ» հայտնի սերիալի գլխավոր դերակատար Քևին Սփեյսին զրկվեց «Էմմի» մրցանակից այն բանից հետո, երբ 15 երիտասարդ հայտարարեց, որ Սփեյսին իրենց հանդեպ ոտնձգություն է կատարել: Դերասանը քամինգ-աութ արեց՝ հայտարարելով իր միասեռականության մասին, սակայն դա էլ նրան չփրկեց «Թղթե տնակի» սեփականատերերի՝ Netflix ծառայության հետ գործարքը լուծարելուց: Metoo-ն, որն ի աջակցություն տուժած կանանց գլոբալ ակցիայի անվանումն է, դարձել է 2017թ-ի ամենապոպուլյար արտահայտությունը: [b]JAMNEWS[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր