211652_close_icon
views-count8944 դիտում article-date 18:01 08-01-2018

Մեկնարկել է ձմեռային զորակոչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 8-ին, մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2018թ. առաջին նորակոչիկները: Զորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով այսօր Հանրապետական հավաքակայան են այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Մովսես Հակոբյանը և Արտակ Զաքարյանը շրջել են հավաքակայանում, զրուցել զորակոչիկների, նրանց ծնողների ու հարազատների հետ, պատասխանել զորակոչային պայմաններին և տրվող արտոնություններին վերաբերող հարցերին: ԶՈՒ ԳՇ պետը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ծանոթացել են զորակոչիկների բուժզննության ու հանդերձավորման պայմաններին, վիճակահանության գործընթացին, զորակոչիկների սննդակարգին, ինչպես նաև այս զորակոչին առաջին անգամ կիրառվող զինվորական ծառայության «Ես եմ» ծրագրի և և զորակոչիկներին տրվող արտոնությունների նոր ձևաչափի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Մովսես Հակոբյանը և Արտակ Զաքարյանը զինվորական ծառայության մեկնող երիտասարդներին հորդորել են ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կրել հայ զինվորի կոչումը, լինել զգոն, ուշադիր և աչալրջորեն հսկել հայրենիքի սահմանները: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր