211652_close_icon
views-count18776 դիտում article-date 17:19 08-01-2018

Զինեդին Զիդան. Տեղի ունեցածը չեմ կարող բացատրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Սելտայի» հետ խաղին (2:2): «Մենք շատ լավ անցկացրեցինք առաջին խաղակեսը, ինչը չես ասի երկրորդի մասին: Մենք շատ հաճախ էինք սխալվում: Մի քանի անգամ կորցրեցինք գնդակը, ինչը սովորաբար չի լինում և դա տեղի ունեցավ կարևոր պահերին: Պետք է խուսափել նման սխալներից և ավելի կայուն խաղ ցուցադրել: Մենք պետք է ավելի լավ օգտագործենք մեր գոլային պահերը: Ֆիզիկապես մենք լավ վիճակում ենք: Խնդիրը դրանում չէ: Օրինակ, երկրորդ գոլը մենք բաց թողեցինք մի քանի սխալից հետո: Մրցակիցը ոգևորվեց, իսկ մենք՝ ընդհակառակը, ընկճվեցինք: Տեղի ունեցածը չեմ կարող բացատրել: Կփորձենք շտկել իրավիճակը և կայունություն ձեռք բերել», ասել է Զիդանը: Այս տուրից հետո «Ռեալը» 32 միավորով ընթանում է 4-րդ տեղում՝ 16 միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր