211652_close_icon
views-count6970 դիտում article-date 18:44 08-01-2018

Թունավորվել են հին սնունդ օգտագործելու պատճառով

Հունվարի 7-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արաբկիր 23-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1987 թ. ծնված Մարիամ Գ.-ին և 1952 թ. ծնված Լյովա Գ.-ին: Նույն օրը, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված տնից նույն աշխտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2011 թ. ծնված Էլիսա Խ.-ին և 2014 թ. ծնված Մարկ Խ.-ին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանց ինքնազգացողությունը վատացել է հին սնունդ օգտագործելու պատճառով: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր