211652_close_icon
views-count2694 դիտում article-date 17:13 08-01-2018

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 8 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 38 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութեր /այդ թվում՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/: Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին ոստիկանության 37 ծառայողների նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը. - 6 ծառայողների՝ «խիստ նկատողություն», - 1 ծառայողի՝ «կոչման իջեցում մեկ աստիճանով», - 30 ծառայողների` «ոստիկանությունից ազատում»: [b]ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր