211652_close_icon
views-count3823 դիտում article-date 16:08 08-01-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 1-ից 8-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 69 դեպքից բացահայտվել է 63-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 33, խարդախության 9, անձի առևանգման և խուլիգանության 3-ական, ավազակային հարձակման և ավտոմեքենայի փախցնելու 2-ական, կաշառակերության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու և ավտոմեքենայի փախցնելու 1-ական դեպք: Անցած 8 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 61 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 98-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր