211652_close_icon
views-count40500 դիտում article-date 15:34 08-01-2018

Նոր մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունից. բոլորի ինքնությունը պարզվել է. կան բերման ենթարկվածներ

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 7-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի որոշ մասնակիցների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Եղեգնանձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Եղեգիս համայնքի Շատին գյուղի 15-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մարտիրոսյանը, նույն գյուղի 16-րդ փողոցի բնակիչներ, 37-ամյա Վարդան Մակարյանը, 28-ամյա Մամիկոն Մակարյանը, նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Ահարոն Տիգրանյանը, նույն գյուղի 15-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Վահե Մակարյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանություն են ունեցել Դ. Մարտիրոսյանի հետ, որից հետո Դ. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վայոց Ձորի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ա. Տիգրանյանին, իսկ բացատրական աշխատանքների արդյունքում Վ. Մակարյանը կամավոր ներկայացել է Ոստիկանություն։ Նույն օրը, ժամը 19։15-ի սահմաններում Վայքի բուժմիավորումից տեղեկացրել են Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել Եղեգիս համայնքի Շատին գյուղի 3-րդ փողոցի բնակիչ՝ 59-ամյա Մոսի Հովհաննիսյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը Շատին գյուղի գյուղամիջյան ճանապարհին նույն գյուղի բնակիչներ՝ 60-ամյա Մամիկոն Սմբատյանը, 23-ամյա Գեղամ Սմբատյանը և 23-ամյա Գևորգ Սմբատյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Մ. Հովհաննիսյանին, ով «ձախ ծնկոսկրի կոտրվածք, աջ հոնքի պատռված վերք» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բուժմիավորում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մամիկոն, Գեղամ և Գևորգ Սմբատյաններին, Վարդան և Մամիկոն Մակարյաններին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/07/1086234/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Վայքի և Եղեգնաձորի բժշկական կենտրոններից ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ էին տեղափոխվել մարմնական վնասվածքներով քաղաքացիներ: Հիվանդանոցներ մեկնած ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի՝ ծառայության գծով տեղակալ Սուրեն Միրզոյանի, Եղեգնաձորի ոստիկանության պետ Գևորգ Գրիգորյանի, և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոր ձորի մարզային քննչական վարչության պետ Կամո Սահակյանի և նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, պարզել էին. Եղեգնաձորի հիվանդանոց էր տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մարտիրոսյանը, իսկ Վայքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Մոսի Հովհաննիսյանը: Վերջինս ստացել էր կոտրվածքներ, իսկ Դ. Մարտիրոսյանը մեջքի կողմից՝ աջ կրծքավանդակի հատվածում, կտրած վերք: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Շատին գյուղի վարչական տարածքում գտնվող «Հոստան» կոչվող թաղամասից: Գ. Շամշյանի տեղեկություններով, նրանց և մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որը կապված էր եղել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, և այսօր վիճաբանությունն ու ծեծկռտուքն էլ կարծես թե լիներ «մի կաթիլ մեղրի» պատմություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր