211652_close_icon
views-count7777 դիտում article-date 14:10 08-01-2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն այցելել է ՔՊ հենակետեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ամանորյա տոներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն այցելել է ԱԻՆ քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի և Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների 11 հենակետ (Դովեղ, Կոթի, Ոսկեվան, Սարիգյուղ, Ազատամուտ, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Այգեպար, Չորաթան): Մ. Ղազարյանն ԱԻ նախարար Դ. Տոնոյանի անունից շնորհավորել է հենակետերի ծառայողներին ամանորյա տոների առթիվ, հանձնել նվերներ՝ տոներին ընդառաջ զգոնության կոչ անելով և բարի ծառայություն մաղթելով նրանց: Փրկարար ծառայության տնօրենի ղեկավարած աձնակազմը այցելել է նաև Նոյեմբերյան և Բերդ քաղաքների հրշեջ փրկարարական ջոկատներ (ՀՓՋ): Մ. Ղազարյանը շնորհավորել է փրկարարներին տոների կապակցությամբ, զրուցել նրանց հետ, ծանոթացել ՀՓՋ-ներում առկա խնդիրներին, տեխնիկական հագեցվածությանը և ծառայողների կենցաղային պայմաններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր